Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից Վրաստան տանող ավտոճանապարհը փակ է

02 Մարտ, 2023 11:43
ՌԴ-ից  Վրաստան տանող ավտոճանապարհը փակ է

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիկավկազից դեպի Վրաստան տանող ավտոճանապարհը բեռնատար մեքենաների երթևեկության համար փակել է վատ եղանակի պատճառով։

2023 թվականի մարտի 2-ից արգելվել է  ծանր բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս եկող ուղղությամբ:

 Նշվում է, որ բեռնատարների համար երթևեկությունը կբացվի միայն հատուկ կարգադրությամբ:

Հիշեցնենք՝ նշված ճանապարհահատվածը Ռուսաստանը կապում է Անդրկովկասի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին