Կարևոր իրադարձություններ

Վարչապետը նոր որոշում է ստորագրել

01 Մարտ, 2023 21:35
Վարչապետը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության պետ Արամ Ամիրզադյանի լիազորությունները։ Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`

  1. 2023 թվականի փետրվարի 27-ից դադարեցնել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրականնախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.3-Ղ2-2) Արամ Գրիգորի Ամիրզադյանի լիազորությունները»։
 

Լրահոս

Դիտել ավելին