Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է Երևանի քաղաքային լուսավորության ապահովության վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիր (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 14:48
Ստորագրվել է Երևանի քաղաքային լուսավորության ապահովության վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիր (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի կառավարիչ Անդերս Լունդը ստորագրել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է Երևան քաղաքում ունենալ էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց: Ըստ այդմ, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև` կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին