Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Մինասյանը ԱԺ-ում ներկայացրել է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները

01 Մարտ, 2023 15:46
Գրիգոր Մինասյանը ԱԺ-ում ներկայացրել է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի նիստին ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարն իր ելույթում նշել է, որ Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումներն արդեն հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն:

Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը:

Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս և ինչ պայմանների է համաձայնվում:

 

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին