Կարևոր իրադարձություններ

Այսօր «Մարտի 1»-ի 15-րդ տարելիցն է

01 Մարտ, 2023 09:55
Այսօր «Մարտի 1»-ի 15-րդ տարելիցն է

Մարտի 1-ի լույս 2-ի իրադարձություններ, մի շարք հակակառավարական անկարգություններ Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո։ Անկարգություններ տեղի ունեցան երկրի մայրաքաղաք Երևանում և կազմակերպվեցին նախագահի թեկնածու և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ընդդիմության այլ առաջնորդների կողմից ՝ իշխանության բռնի զավթման նպատակով։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր ոստիկաններ, զինծառայողներ և քաղաքացիական անձինք[1]։ Անկարգությունները կանխելու նպատակով 1 ամիս ժամկետով Երևան քաղաքում հաստատվեց արտակարգ դրություն[3]։

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Երևանի Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մարտի 1-ի իրադարձությունների առանձին դեպքերով կայացվել են դատավճիռներ, սակայն մինչև օրս ամբողջական դեպքերի վերաբերյալ չի եղել դատական գործընթաց։ Տարբեր քաղաքական ուժեր, հասարակական շրջանակներ այս իրադարձությունների վերաբերյալ ունեն ոչ միանշանակ դիրքորոշում։ Որոշները մեղադրում են այն ժամանակվա գործող իշխանություններին, իսկ ոմանք էլ ցույցերը կազմակերպողներին՝ ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանին ու նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներին։

 

Լրահոս

Դիտել ավելին