Կարևոր իրադարձություններ

Աննա Վարդապետյանը պահանջել է «մարտի 1-ի» գործը դնել իր սեղանին. «Ժողովուրդ»

01 Մարտ, 2023 08:53
Աննա Վարդապետյանը պահանջել է «մարտի 1-ի» գործը դնել իր սեղանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է «Մարտի 1»-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեից վերցնել եւ դնել իր սեղանին, որպեսզի այսուհետ հենց ինքը զբաղվի այս գործով:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս առիթով Գլխավոր դատախազությունից, որտեղից, ի պատասխան մեր հարցադրմանը, գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Մոտ տասն օր առաջ գլխավոր դատախազը գործը զեկուցելու հանձնարարական է տվել»:

Նկատենք՝ մարտի մեկի ողբերգական իրադարձությունների 15-րդ տարին է լրանում այսօր: Մարտի 1-ի դեպքերից 15 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի օրը զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտնեց. «Մինչեւ հիմա «Մարտի 1»-ը բացահայտված չէ, բայց քանի որ ունենք նոր դատախազ, հույս ունեմ, որ կբացահայտվի»»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին