Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

28 Փետրվար, 2023 18:17
Նոր նշանակում՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ռոման Դավիթի Սարդարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

ՀՀ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել է նույն բաժնի պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Ռոբերտի Բալոյանի վրա:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին