Կարևոր իրադարձություններ

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

28 Փետրվար, 2023 17:12
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Վաղաժամկետ դադարել են ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ 

 ««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին