Կարևոր իրադարձություններ

Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը. Ռեվենկո

28 Փետրվար, 2023 16:59
Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը. Ռեվենկո

Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը։

Այս մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռեվենկոն։

 «Մարտի 1-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների հանդիպումը»,- գրել է Ռեվենկոն «Թվիթեր»-ում։

Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել էր, որ այս տարի ՀԱՊԿ-ը համատեղ զորավարժությունների համալիր կանցկացնի «Մարտական եղբայրություն» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների տեսքով։

 

Լրահոս

Դիտել ավելին