Կարևոր իրադարձություններ

«Fitch Ratings»-ը Երևանի վարկանիշը բարձրացրել է «Կայուն»-ից «Դրական»

28 Փետրվար, 2023 14:48
«Fitch Ratings»-ը Երևանի վարկանիշը բարձրացրել է «Կայուն»-ից «Դրական»

 «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ:

Ընթացիկ տարվա փետրվարին էլ գործակալությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար, հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։

Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության fitchratings.com պաշտոնական կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին