Կարևոր իրադարձություններ

Ավելի քան երկու ամիս փակ կլինեն Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

28 Փետրվար, 2023 14:30
Ավելի քան երկու ամիս փակ կլինեն Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են բնակիչների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին