Կարևոր իրադարձություններ

Դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետին

28 Փետրվար, 2023 11:45
Դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետին

Ս․թ․ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցութունը տարբեր ոլորտներում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին