Կարևոր իրադարձություններ

Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն. Գոռ Վարդանյան

28 Փետրվար, 2023 10:41
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն. Գոռ Վարդանյան

«Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց 1-9 դասարանների աշակերտների համար: Այսօր հիմնական դպրոց հիմնելու նախագիծը հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում: Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում:

Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով: Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին