Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Հիմնական դպրոց՝ Պոլիտեխնիկի կազմում

27 Փետրվար, 2023 23:22
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Հիմնական դպրոց՝ Պոլիտեխնիկի կազմում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կազմում խորացված բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ հիմնական դպրոց հիմնելու նախագծին:

Այն տեղակայվելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում: Վերակառուցման միջոցով երեխաների համար կստեղծվի որակյալ կրթական միջավայր, որը հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով, որտեղ ամբողջությամբ տրամադրվելու է խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:

 Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին