ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին
27 Փետրվար, 2023 10:15
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-28-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:
Այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Տեղի կունենան նաև հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: