Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի մեր ՀՆԱ-ն աճել է 6 անգամ ավելի արագ. Գևորգ Պապոյան

26 Փետրվար, 2023 15:10
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
Նախորդ տարի մեր ՀՆԱ-ն աճել է 6 անգամ ավելի արագ. Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա մեր ՀՆԱ-ն է՝ սկսած 2013 թվականից։

2013-ին մեր ՀՆԱ-ն եղել է 4,6 տրիլիոն դրամ, 2022-ի ավարտին՝ 8,5 տրիլիոն դրամ։

2013-2017թթ-ին մեր ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1 տրիլիոն դրամով՝ 4,6 տրիլիոնից դառնալով 5,6 տրիլիոն դրամ, այսինքն տարեկան միջինը աճել է ընդամենը 250 մլրդ դրամով։

Համեմատության համար նշեմ, որ միայն 2022-ին մեր ՀՆԱ-ն աճել է  1,5 տրիլիոն դրամով կամ 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017թթ»:

 

Լրահոս

Դիտել ավելին