Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գազամատակարարման հետ կապված. «Փաստ»

25 Փետրվար, 2023 08:49
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գազամատակարարման հետ կապված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հարցազրույցում հիմնականում խոսելով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, «հանկարծ» անդրադարձել է վերջերս դեպի Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը: Հիշեցնենք, որ, ըստ ռուսական կողմի, դա տեխնիկական բնույթ էր կրում։ «Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք և կմտածենք այլընտրանքի մասին»,- ասել է Գրիգորյանը։

Այստեղ, իհարկե, ուշագրավ է «հուսով եմ» բառը, որով, ըստ էության, կասկածի տակ է դրվում գազի մատակարարման ժամանակավոր խափանման տեխնիկական բնույթը: Մյուս կողմից՝ ԱԽ քարտուղարը փաստացի հասարակությանը նախապատրաստում է գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ ակնարկելով «այլընտրանք փնտրելու» մասին: 

Ինչ վերաբերում է Գրիգորյանի նշած «այլընտրանքին», ապա, փորձագետների համոզմամբ, այն փաստացի չկա, քանի որ այդպիսին կարող է դիտարկվել Իրանը, սակայն նախ՝ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բավարար չէ, և հետո՝ Հայաստանի՝ վերոնշյալ աշխարհաքաղաքական ծիրի փոփոխությունը, մեղմ ասած, հազիվ թե ձեռնտու է նաև Իրանին, ուստի անհասկանալի է, թե ինչից ելնելով է առաջարկվելու Ռուսաստանի՝ ներկայում առաջարկվող գնին համարժեք կամ մոտ սակագին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին