Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել կախվելու միջոցով

24 Փետրվար, 2023 23:23
Քաղաքացին ցանկացել է ինքնասպան լինել կախվելու միջոցով

Փետրվարի 24-ին, ժամը 21:02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի մոտակայքում գտնվող գազի խողովակի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ կախվելու միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները կանխել են Ա․ Կ․-ի (ՌԴ քաղաքացի, ծնված 1999 թ.) ինքնասպանության փորձը: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին տեղափոխվել է Գյումրու ոստիկանության Մուշի բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին