Կարևոր իրադարձություններ

Բախվել են մեքենաներ. առկա է գազի արտահոսք

24 Փետրվար, 2023 22:35
Բախվել են մեքենաներ. առկա է գազի արտահոսք

Փետրվարի 24-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Infinity» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է․ առկա է բենզինի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Փրկարարները, տեղի ուժերի հետ համատեղ, ուղղել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և օգնել քարշակմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին