Կարևոր իրադարձություններ

Պատրաստության հավաքներ՝ ԱԻ պետական ծառայության հրամանատարական պատրաստության խմբերի հետ

24 Փետրվար, 2023 13:07
Պատրաստության հավաքներ՝ ԱԻ պետական ծառայության հրամանատարական պատրաստության խմբերի հետ

2023 թվականի ԱԻ պետական ծառայության տարվա պլանային միջոցառումների, ՆԳ նախարարի կարգադրությունների և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հրամանի համաձայն, հրամանատարական պատրաստության խմբերի անձնակազմի հետ ԱԻՊԾ կենտրոնական ապարատում անց է կացվել մեկօրյա հավաք:

Այն նպատակ ունի բարձրացնել ծառայողների տեսական գիտելիքների մակարդակը և կատարելագործել գործնական հմտությունները:

Դասընթացների ղեկավարները անձնակազմի հետ վերհիշել և քննարկել են տարբեր կարևորության թեմաներ՝ հրդեհաշիջման կազմակերպումն ու ղեկավարումը, փրկարարական աշխատանքների տարածքում տեղեկությունների հավաքումը, որոշումների ընդունումը և իրավիճակի գնահատումը, չպայթած զինամթերքի հետ վարվելիս՝ անվտանգության կանոնների պահպանումը, ինչպես նաև ծառայությանն առնչվող բազմաբնույթ թեմաներ:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը համալրված է համապատասխան տեխնիկական միջոցներով, իսկ անձնակազմը տիրապետում է փրկարարական գործի հմտություններին:

Ծառայության փրկարարները պատրաստ են կատարելու տարբեր բարդության առաջադրանքներ: Դրան նպաստում է նաև հրամանատարական պատրաստության հավաքները, որն էլ իր հերթին բարձրացնում է բնակչությանը մատուցվող ծառայության որակը:

Փրկարարներն արձագանքում են օգնության բոլոր կանչերին և փրկարարական աշխատանքներն իրականացնում են տարբեր բարդության տեղանքներում, ոչ բարենպաստ եղանակային պայմանների ժամանակ, վտանգավոր իրավճակներում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին