Կարևոր իրադարձություններ

Հայաստանը երկու մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում (լուսանկարներ)

24 Փետրվար, 2023 10:40
Հայաստանը երկու մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում (լուսանկարներ)

Հայաստանը երկու մեդալ է ապահովել Ստրանջայի մրցաշարում:

Այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից՝  նշելով, որ 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի 1/8 եզրափակիչում հաղթելուց հետո, 1/4 եզրափակիչում պետք է մրցեր իտալացի բռնցքամարտիկի հետ, սակայն իտալացին վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Ստրանջայի մրցաշարում 2-րդ մեդալը ապահովել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը հաղթեց Գերմանիան ներկայացնող Նիկիտա Պուտիլովին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին:
 

Լրահոս

Դիտել ավելին