Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը. ով է փեսացուն. «Հրապարակ»

24 Փետրվար, 2023 09:09
Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը. ով է փեսացուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կամուսնացնի դստերը։ Զույգը վաղուց է նշանված, հարսանիքը դեռ հոկտեմբերին էր ծրագրված, բայց հետաձգվել է, իսկ դեկտեմբերի 12-ից հետո՝ անհնարին դարձել: Փեսացուն փրկարար ծառայությունում է աշխատում, դստեր համակուրսեցին է եղել, Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքից է։

Արցախում լուրեր էին շրջանառվում, թե որոշել են հարսանիքն անել Հայաստանում, որ ՀՀ պաշտոնյաներ էլ մասնակցեն, եւ դրա համար է Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում, որ Լաչինը բացվի, սակայն ընտանիքի մտերիմներից մեկը խիստ վրդովվեց մեր հարցից` ասելով. «Բացառված է, Արցախում էլ շատ փոքր կազմով ենք անելու, եթե վիճակը չփոխվի: Իսկ եթե վիճակը փոխվի, ու ճանապարհը բացվի, մի քիչ ավելի լայն կազմով կանենք, բայց՝ մի քանի ամսից եւ անպայման Արցախում»: 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին