Կարևոր իրադարձություններ

Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը (տեսանյութ)

23 Փետրվար, 2023 22:55
 Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը (տեսանյութ)

Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: 

Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծավալուն ծրագրեր կիրականացվեն նաև ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով, կկանաչապատվի նաև Եռաբլուրի հարակից տարածքը:

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին