Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը մասնակցել է ԱԺ նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին

23 Փետրվար, 2023 15:30
Արցախի նախագահը մասնակցել է ԱԺ նիստին ու պատասխանել պատգամավորների հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նշելով, որ երկրի ղեկավարը և կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, պարզաբանել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ծագած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին