Կարևոր իրադարձություններ

Տուգանվել են «Արզնի Կաթնամթերք»-ն և «Ապարանի Պանրի Գործարան»-ը. ՄՊՀ

23 Փետրվար, 2023 12:58
Տուգանվել են «Արզնի Կաթնամթերք»-ն և «Ապարանի Պանրի Գործարան»-ը. ՄՊՀ

ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://ef.competition.am/…/DA753B12-4DC0-4EA1…/download
https://ef.competition.am/…/44688D48-13D8-4286…/download

 

 

Լրահոս

Դիտել ավելին