Կարևոր իրադարձություններ

Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. նախարար

23 Փետրվար, 2023 12:25
Ամուլսարի հանքի շահագործման առողջապահական հետևանքների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են. նախարար

Լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող է անդրադառնալ Ամուլսարի հանքի շահագործումը բնակիչների առողջության վրա, պատասխանեց.

«Վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են, և ընթացքում էլ խստագույնս մոնիթորինգ իրականացվելու է: Որպես առողջապահական գերատեսչություն՝ հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման արդյունքում առողջության հասցվող հնարավոր ռիսկերին, դրանց վերաբերյալ պարբերաբար որոշակի գնահատական հնչեցնում ենք:

Վստահ ենք, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցները և հնարավորություններն օգտագործվելու են՝ ապահովելու անվտանգ և ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- ասաց Ավանեսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին