Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար. ՀՀ դեսպան

22 Փետրվար, 2023 19:33
Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար. ՀՀ դեսպան

Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպմանը դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման խնդիրը: Ելույթում նշվել է.

Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը հակասում է բոլոր այն սկզբունքներին և արժեքներին, որոնց համար պայքարում է Եվրոպայի խորհուրդը։

Շրջափակման միջոցով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Լաչինի միջանցքի կարգավիճակը հստակ սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Լաչինի միջանցքում անցակետի ստեղծման մասին խոսելով` Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է հումանիտար ճգնաժամը՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային փաստահավաք առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ուստի փետրվարի 17-19-ը ԵԽԽՎ համազեկուցողները այցելել են միայն Հայաստան:

 

Լրահոս

Դիտել ավելին