Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    416
    430

  • RUB

    4,88
    5,18

Կարևոր իրադարձություններ

Տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել

22 Փետրվար, 2023 17:35
Տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 73-րդ օրվա տեղեկագիրը։

Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել էն շրջափակման պատճառով համակարգի առջև ծառացած ամենասուր խնդիրները

Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և Հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել բժշկական նշանակության ապրանքներն այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է։ Հատկապես զգալի է կանանց համար նախատեսվող տարրական դեղամիջոցների պակասը։ 

Առկա է ջեռուցման խնդիրը, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման համար։ 

Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են բոլոր պլանային միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները, որպեսզի դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները հերիքեն։ 

Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակասը, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։

Ավելի քան 2 ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին