Կարևոր իրադարձություններ

Արդեն երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել ԼՂ-ում․ ԱԳ նախարար

22 Փետրվար, 2023 16:05
Արդեն երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել ԼՂ-ում․ ԱԳ նախարար

Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը ոչ միայն ընդհանուր մարդասիրական իրավունքի, այլև իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթղթի կոպտագույն խախտում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսին։

«Արդեն երկուսուկես ամիս հումանիտար ճգնաժամին զուգահեռ Ադրբեջանը նաև էներգետիկ ճգնաժամ է հրահրել ԼՂ-ում։ Ձմեռային ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանի իշխանությունները բազմիցս միտումնավոր կերպով խափանել ու շարունակում են խափանել Հայաստանից ԼՂ գազի մատակարարումը, արգելափակված է էլեկտրական հոսանքի մատակարարումը։

Ադրբեջանի այս գործողությունների նպատակը հստակ է՝ ստեղծել այնպիսի անտանելի պայմաններ, որ ԼՂ ժողովուրդը լքի իր պատմական հայրենիքը»,- ասել է Միրզոյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին