Կարևոր իրադարձություններ

Սպասվում է քամու ուժգնացում

22 Փետրվար, 2023 13:26
Սպասվում է քամու ուժգնացում

Փետրվարի 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վ, փետրվարի 23-ին՝ 20-25մ/վ։

Երևանում այսօր և փետրվարի 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան 5-7մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վ, փետրվարի 23-ին` 20-25մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, փետրվարի 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին