Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

21 Փետրվար, 2023 22:54
Կաթողիկոսն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը անդրադարձել են Արցախում ստեղծված իրավիճակին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ դեսպանին: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը, գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և փոխգործակցության ամրապնդումն ու զարգացումը, նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավոր առաքելություն։

 

Հանդիպմանը Հայոց Հայրապետը դեսպանին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանը և վերջինիս ունեցած առանձնահատուկ դերակատարությանը հայժողովրդի կյանքում:

Դեսպան Չան Հո-Ջինն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հարուստ մշակույթ,պատմություն և ավանդույթներ ունեցող Հայաստանում:

Դեսպանը հաստատեց, որ երկու երկրների միջև առկա են ջերմ հարաբերություններ, որոնց արդյունքում ձևավորվել է փոխգործակցություն մի շարք ոլորտներում և միջազգային հարթակներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին, հետպատերազմյա մարտահրավերներին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

 

Լրահոս

Դիտել ավելին