Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

21 Փետրվար, 2023 19:00
ՀՀ գլխավոր դատախազն ու ՌԴ դեսպանը քննարկել են  իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

 

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին և վերահաստատել նախորդ տարեվերջին ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված կոռուպցիայի, փողերի լվացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարին:

 

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և դեսպանատան պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու վերը նշված ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելուն: 

 

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և շեշտել է, որ կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից:   

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին