Կարևոր իրադարձություններ

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-«Ուդինեզե» խաղի լավագույն ֆուտբոլիստ

21 Փետրվար, 2023 17:48
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ինտեր»-«Ուդինեզե» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է «Ուդինեզեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ինտերը» մրցակցին հաղթել էր 3-1 հաշվով, իսկ Մխիթարյանը 73-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ։

Միլանյան ակումբի երկրպագուների քվեարկությամբ 34-ամյա Մխիթարյանը ստացել է ձայների 67,5 տոկոսը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին