Կարևոր իրադարձություններ

ՀՀ որոշ տարածքներում բուք է

21 Փետրվար, 2023 16:09
ՀՀ որոշ տարածքներում բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջաններում, Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Սպիտակի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Գավառի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում և Մեղրու լեռնանցքում բուք է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 

Լրահոս

Դիտել ավելին