Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումը Հայաստան

21 Փետրվար, 2023 13:42
ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումը Հայաստան

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց իրականացնելիք աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին