Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    416
    430

  • RUB

    4,88
    5,18

Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ նաև ձնախառն անձրևի տեսքով

21 Փետրվար, 2023 13:30
Սպասվում են տեղումներ նաև ձնախառն անձրևի տեսքով

Փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ:

Մարզերում այսօր և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 4-6մ/վ, փետրվարի 21-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին` 25-30մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին