Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետարանում քննարկվել են ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ

21 Փետրվար, 2023 12:42
Շիրակի մարզպետարանում քննարկվել են ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վահան Մաճկալյանի, «Հյուսիս» մասնաճյուղի շահագործման տնօրեն Արայիկ Եղիկյանի, և այլ պատասխանատուների մասնակցությամբ մարզպետարանում անցկացվել է քննարկում՝ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարման խնդրի լուծման վերաբերյալ։ Այժմ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարումը կազմակերպվում է ջուր տեղափոխող հատուկ տրանսպորտային միջոցով (ավտոցիստերն) և կշարունակվի մինչև ջրամատակարարման խնդրի վերջնական լուծումը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակ: Մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև բնակավայրում: Արդյունքում որոշվել է խնդրի լուծման արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու համար շարունակել քննարկումները՝ ժամանակային և ֆինանսական առումներով նախընտրելի տարբերակ ընդունելով նոր խորքային հորի կառուցումը։

 

Լրահոս

Դիտել ավելին