Կարևոր իրադարձություններ

«Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին մասնակցել է 450 դպրոց

21 Փետրվար, 2023 12:30
«Բարբառը մեր հարստությունն է» մրցույթին մասնակցել է 450 դպրոց

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով:

Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի լեզվին նվիրված բեմականացում կամ ազատ ոճի այլ մտահղացում: Դպրոցները պետք է դրանք հրապարակեին իրենց սոցիալական հարթակներում #խոսումենքբարբառով նշիչով՝ նշելով ԿԳՄՍ նախարարության էջը:

Տեսանյութերը գնահատել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանձնաժողովի անդամները՝ ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Լեզվի կոմիտեից, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտից և ԿԶՆԱԿ-ից:

ԿԳՄՍ նախարարությունը ստացել է շուրջ 450 տեսանյութ, որից ընտրվել է չափանիշներին համապատասխանող 177-ը: Նշված պահանջներին չհամապատասխանող տեսանյութերը չեն դիտարկվել:

Առավելագույն միավորներ հավաքած 5 տեսանյութերը կհրապարակվեն ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում՝ նշելով դպրոցը: Դրանց հաջորդող առավելագույն միավորներ հավաքած տասը տեսանյութերին կարելի է ծանոթանալ  ԱՅՍՏԵՂ :

Հաջողված տեսանյութերը, որոնք չեն համապատասխանել չափանիշներին կամ գնահատման արդյունքում դուրս են մնացել մրցակցությունից, կհրապարակվեն ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին