Կարևոր իրադարձություններ

Որքան մանկական տակդիր է իրացվել Հայաստանում 2021 թվականին. ՄՊՀ

21 Փետրվար, 2023 11:23
 Որքան մանկական տակդիր է իրացվել Հայաստանում 2021 թվականին. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև մանկական կաթնախառնուրդների և տակդիրների շուկաները՝ հաշվի առնելով, որ երեխաներին հատկացվող ծախսերի մեջ զգալի մաս են կազմում կաթնախառնուրդին և երեխայի խնամքի+ն հատկացվող ծախսերը:

«Մանկական կաթնախառնուրդներ» ապրանքային շուկա

Մանկական կաթնախառնուրդը համարվում է ամենաարագ սպառման աճ ունեցող փաթեթավորված սննդամթերքներից մեկն աշխարհում:

ՀՀ-ում ներկայացված են կաթնախառնուրդների համաշխարհային խոշոր արտադրողների հայտնի ապրանքանիշերը: Շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

2020 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրացվել է համապատասխանաբար 437160 և 420011 կիլոգրամ կաթնախառնուրդ:

Շուկան ունի առանձնահատկություն. գոյություն ունի «բրենդի ուժ», և սպառողները ապրանքանիշի նկատմամբ ունենում են երկարաժամկետ «հավատարմություն» և «կախվածություն», ինչըկարող է դժվարություններ ստեղծել շուկա նոր մուտք գործող տնտեսավարողի համար:

«Մանկական տակդիրներ» ապրանքային շուկա

2021 թվականին ՀՀ-ում իրացվել է շուրջ 101 մլն 42 հազար հատ մանկական տակդիր, որն ամբողջությամբ ներմուծվում է:

Մանկական տակդիրներ ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան: Շուկայում առաջատար են երկու տնտեսավարող սուբյեկտներ, որոնք ներկայացնում են համաշխարհային հայտնի երկու ապրանքանիշները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին