Կարևոր իրադարձություններ

Կանգառներում մոտ 60 աղբաման է տեղադրվել

20 Փետրվար, 2023 11:47
Կանգառներում մոտ 60 աղբաման է տեղադրվել

Երևանի քաղաքապետարանու այսօր գործակարգավարական խորհրդակցություն է անցկացվել։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել կանգառասրահներում աղբամանների տեղադրման աշխատանքներին։ 

Երևանի կանգառասրահներում մեկնարկել է նոր աղբամանների տեղադրման գործընթացը:

«ԵԱՍՄ-ն պատրաստ է, երեկ Կենտրոնում մոտ 60 հատ տեղադրվեց, նորմալ, ռեժիմով կսպասարկվի, որևէ խնդիր չունենք։

Ծրագրի շրջանակում կտեղադրվի շուրջ 1000 աղբաման»,- ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին