Կարևոր իրադարձություններ

Դիմակավորված անձը գումար է պահանջել Հոռաթաղի բնակչուհուց. ԱՀ Քննչական կոմիտե

19 Փետրվար, 2023 20:36
Դիմակավորված անձը գումար է պահանջել Հոռաթաղի բնակչուհուց. ԱՀ Քննչական կոմիտե

Ի լրումն, դիմակավորված անհայտ անձի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի 1981թ. ծնված բնակչուհու առանձնատուն մուտք գործելու և դանակի սպառնալիքի ներքո բռնություն գործադրելով գումար պահանջելու վերաբերյալ տարածած այսօրվա տեղեկատվության՝ հայտնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է 2000թ. ծնված Ա.Մ.-ն: Այս մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին