Մյունխենում կայացած եռակողմ քննարկման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց առևտրային ու մասնավոր անցման ապահովման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը:
«Էնթոնի Բլինքենը կոչ է արել կողմերին բացել տրանսպորտային հաղորդակցության մյուս ուղիները։
Նա ի գիտություն է ընդունել այն զգալի առաջընթացը, որը երկու կողմերը հասել են վերջին մի քանի ամիսների ընթացքում խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ԵՄ նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ կողմերին հյուրընկալել Բրյուսելում»,-ասել է Փրայսը։