Կարևոր իրադարձություններ

Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում. «Ժողովուրդ»

18 Փետրվար, 2023 09:16
Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը հրաժարվել է առաջադրվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու Շիրակի մարզի Անի եւ Սյունիքի Սիսիան խոշորացած համայնքներում: «Հայաստան» դաշինքը մտադիր էր Սիսիանում առաջադրել իր թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, որը նաեւ նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը եւ հարազատ է սիսիանցիների համար:

Երկար քննարկումներից հետո թիմակիցներին, սակայն, չի հաջողվել համոզել Սարգսյանին առաջադրվել Սիսիանում: Տեղեկացանք, որ Արթուր Սարգսյանը, նախ, ժամանակ է ուզել թիմակիցներից որոշում կայացնելու համար, ապա վերջերս հայտնել է, որ չի ցանկանում առաջադրվել: Վերջինս թիմակիցներին ասել է, որ ցանկանում է մնալ օրենսդիրում եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին