Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ

17 Փետրվար, 2023 23:48
Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և ընդգծել միջազգային հանրության կողմից շարունակական ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը` խնդրի լուծման նպատակով:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և հույս հայտնել, որ այն կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին