Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413,5
    427,5

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

Կայացել է ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

17 Փետրվար, 2023 20:35
Կայացել է ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Այդ համատեքստում, կարևորվել է գործարար կապերի ընդլայնումն ու խորացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին