Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ճանապարհաշինարարական մի շարք աշխատանքներ կիրականացվեն. մարզպետ

17 Փետրվար, 2023 13:55
Հեղինակ՝ Հայկ Ղալումյան
Տավուշի մարզում ճանապարհաշինարարական մի շարք աշխատանքներ կիրականացվեն. մարզպետ

Այս տարի ճանապարհաշինական մի շարք աշխատանքներ կիրականացվեն Տավուշի մարզում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

«2023 թ. Տավուշի մարզում կհիմնանորոգվի մոտ 77 կմ երկարությամբ ճանապարհ՝ 1,14 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով:

Ս.թ. փետրվարի 16-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Տավուշի մարզի ճանապարհների հիմնանորոգմանը.
 
Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1.6 մլն դրամ արժեքով:
 
Հ-26, /Մ-4/ - Ենոքավան – Կարմիրգյուղ (գյուղատեղի) - /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7 կմ հատվածի հիմնանորոգում 3,7 մլն դրամ արժեքով:
 
Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 36,5 կմ հատվածի հիմնանորոգում 893,2 մլն դրամ արժեքով:
 
Հ38, /Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 25 կմ հատվածի հիմնանորոգում 4,1 մլն դրամ արժեքով:
 
Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ հատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ ճանապարհի հիմնանորոգում 229,5 մլն դրամ արժեքով:
 
Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2 կմ հատվածի հիմնանորոգում 1,2 մլն դրամ արժեքով:
 
Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհի հիմնանորոգում 0,2 մլն դրամ արժեքով:
 
Մ-4, Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման կմ14+796 հատվածում գտնվող կամրջի վերանորոգում 6 մլն դրամ արժեքով:
 
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում 0,4 մլն դրամ արժեքով»,- գրել է մարզպետը:
 

Լրահոս

Դիտել ավելին