Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցին փորձել է անցնել Հայաստանի սահմանը

20 Հոկտեմբեր, 2015 13:57
Ադրբեջանցին փորձել է անցնել Հայաստանի սահմանը

Ադրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաևըփորձել է անցնել հայ–ադրբեջանական սահմանը և հանձնվել Հայաստանին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Moderator.az կայքը:

Նշվում է, որ պատճառը 33 հազար մանաթով շարունակաբար տուգանքի ենթարկվելն է եղել։

Նշվում է, որ նրան չի հաջողվել անցնել սահմանը. Ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են և փոխանցել ԱԱԾ–ին:

 

Լրահոս

Դիտել ավելին