Կարևոր իրադարձություններ

Ջրվեժում՝ գողություն, Երևանում` ավազակություն. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

17 Փետրվար, 2023 00:00
Ջրվեժում՝ գողություն, Երևանում` ավազակություն. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 4-ին: Վաղ առավոտյան 1-02 զանգած անհատ ձեռնարկատերը հայտնում էր, որ Ջրվեժի իր խանութից գողացել են փող ու ապրանք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։


Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ գործողություններ, պարզել, որ գիշերը պարսպի վրայով անցել են բակ, մտել խանութ, որի դուռը բաց էր, և տարել 280 հազար դրամ, երկու կոնյակ և ծխախոտ:


Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու թեև հանցագործությունն արագ բացահայտել չհաջողվեց, բայց օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին: Տեղի ոստիկաններին օգնության եկան Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, որոնց ստացած օպերատիվ տեղեկությունն էլ իրացվեց Կոտայքի ոստիկանների հետ: Փետրվարի 9-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Կոտայքի բաժին տեղափոխվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Բաժնում նա խոստովանեց, որ դեկտեմբերի 4-ին ինքն էր Ջրվեժի խանութից գողություն արել: Իրավապահների հետագա գործողություններով պարզվեց, որ նույն օրը նա նաև ավազակություն էր արել: Փետրվարի 13-ին ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված քաղաքացին տվեց հաղորդում, որ գիշերվա ժամը 5-ին մոտ տղամարդը մտել է Երևանի Թևոսյան փողոցի՝ Ջրվեժ տանող ճանապարհի կահույքի արտադրամաս, հափշտակել գումար, իսկ երբ նկատել է իրեն` հնչեցրել է սպառնալիքներ, ոտքով խփել դեմքին, մոտը եղած լինգը նետել է իր ուղղությամբ ու փախել:


32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել գողության և ավազակության հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին