Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Դաշտ գյուղում

16 Փետրվար, 2023 23:00
Հրդեհ է բռնկվել Դաշտ գյուղում

Փետրվարի 16-ին, ժամը 16։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է ջերմոցի սառնարանային հատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են վարդի աճեցման ջերմոցի սառնարանային հատվածը (40 քմ) և ջերմոցի պոլիեթիլենային թաղանթը:

 

Լրահոս

Դիտել ավելին