Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Արցախում զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան

16 Փետրվար, 2023 11:28
Արցախում զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին.

«Երեկ՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման 66-րդ օրը, Ադրբեջանը վերականգնել է ԼՂ բնական գազի մատակարարումը, բայց 2 ժամ անց կրկին փակել է գազատարը:

Նախորդ անգամ Ադրբեջանը ԼՂ-ին բնական գազ մատակարարող խողովակը փակել էր փետրվարի 7-ին, իսկ դրանից առաջ բացել էր հունվարի 29-ին:

2023 թվականի հունվարի 9-ից արգելափակված է ԼՂ էլեկտրական հոսանքի մատակարարումը:

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է սկսվել, էներգետիկ բլոկադայի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել, և զուգահեռ ծավալվում է բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում:

Սա անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե մինչև հիմա միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում հայկական կողմի այս պնդմանը, հիմա սա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին